Ախտորոշում
Կոլոռեկտալ քաղցկեղ. սքրինինգ. oncology.am
Քաղցկեղի հայտնաբերման նպատակով սքրինինգն իրականացվում է մինչև նախանշանների և ախտանիշների ի հայտ գալը: Գիտնականները մշակել և շարունակում են մշակել այն հետազոտությունները, որոնք կարող են կիրառվել քաղցկեղի հատուկ տեսակների սքրինինգի նպատակով` նախքան հիվանդության զարգացումը:
Քաղցկեղի սքրինինգի ընդհանուր նպատակներն են.
- նվազեցնել մահացող մարդկանց թիվը կամ վերացնել քաղցկեղից մահացությունն ընդհանրապես,
- նվազեցնել հիվանդությամբ տառապողների քանակը:
Սքրինինգային տեղեկատվություն կոլոռեկտալ քաղցկեղի համար
Կոլոռեկտալ քաղցկեղը հնարավոր է կանխարգելել կանոնավոր սքրինինգների միջոցով, որոնց միջոցով կարելի է հայտնաբերել պոլիպները` նախքան քաղցկեղի վերածվելը: Հարկ է բժշկից պարզել. երբ դիմել սքրինինգի` հիմնվելով տարիքի և հիվանդության ընտանեկան անամնեզի վրա: Թեև որոշ մարդկանց հարկ է սքրինինգի դիմել ավելի վաղ, սովորաբար, միջին ռիսկով անձինք սքրինինգը պետք է սկսեն 50 տարեկանից: Թուխ մաշկ ունեցողները սքրինինգը պետք է սկսեն 45 տարեկանից, քանի որ նրանց մոտ ուռուցքն առավել հաճախ զարգանում է երիտասարդ տարիքում: Քանի որ կոլոռեկտալ քաղցկեղի դեպքում մինչև հիվանդության զարգացումը ախտանիշներ առանձնապես ի հայտ չեն գալիս, հարկ է բժշկից պարզել, թե որքան հաճախ է պետք իրականացնել յուրաքանչյուր հետազոտությունը, և հետազոտության որ մեթոդն ինչ առավելություններ ու բացասական կողմեր ունի:
Ուղեցույցի համաձայն, անհրաժեշտ է կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգն իրականացնել ավելի վաղ և/կամ ավելի հաճախ. եթե առկա է կոլոռեկտալ քաղցկեղի հետևյալ ռիսկի գործոններից որևէ մեկը:
Անամնեզում` կոլոռեկտալ քաղցկեղ կամ ադենոմատոզ պոլիպներ:
Կոլոռեկտալ քաղցկեղի կամ պոլիպների արտահայտված ընտանեկան պատմություն, ինչպիսիք են քաղցկեղի կամ պոլիպների առկայությունն առաջին աստիճանի ազգականի մոտ` մինչև 60 տարեկան կամ, 2 առաջին աստիճանի ազգականների մոտ` ցանկացած տարիքում (առաջին աստիճանի ազգական համարվում է ծնողը, երեխան, քույրը կամ եղբայրը):
Աղիների քրոնիկական բորբոքային հիվանդությոնների անհատական պատմություն:
Որևէ ժառանգական կոլոռեկտալ քաղցկեղի համախտանիշի ընտանեկան պատմություն, ինչպիսիք են ընտանեկան ադենոմատոզ պոլիպոզը. Լինչի համախտանիշը կամ այլ համախտանիշներ:
Ստորև ներկայացված են կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգի ժամանակ կիրառվող հետազոտությունները.
Կոլոնոսկոպիա: Կոլոնոսկոպիան բժշկին թույլ է տալիս դիտել ուղիղ և հաստ աղիները` ներսից, որի ընթացքում հիվանդը գտնվում է սեդացիայի ազդեցության տակ: Ճկուն, լուսավորված խողովակը` կոլոնոսկոպը, տեղադրվում է ուղիղ և հաստ աղիների մեջ՝ փնտրելով պոլիպներ կամ քաղցկեղ: Այս գործողության ընթացքում բժիշկը կարող է հեռացնել պոլիպները կամ հետազոտության համար վերցնել այլ հյուսվածքներ: Հեռացված պոլիպները նույնպես կարող են կանխարգելել կոլոռեկտալ քաղցկեղը:
Համակարգչային տոմոֆրաֆիա (CT կամ CAT) կոլոնոգրաֆիա: ՀՏ կոլոնոգրաֆիան կամ վիրտուալ կոլոնոսկոպիան սքրինինգային եղանակ է: ՀՏ կոլոնոգրաֆիան այլընտրանք է այն անձանց համար, ովքեր` անզգայացման ռիսկով պայմանավորված, չեն կարող անցնել կոլոնոսկոպիա կամ, եթե հիվանդի աղիքում կա լիարժեք հետազոտության իրականացմանը խոչընդոտող արգելք:
Սիգմոիդոսկոպիա: Սիգմոիդոսկոպիայի ժամանակ կիրառվում է ճկուն, լուսավորված խողովակ, որը տեղադրվում է ուղիղ աղու և հաստ աղու ստորին հատվածում՝ պոլիպներ, քաղցկեղ կամ այլ շեղումներ հայտնաբերելու նպատակով: Այս միջամտության ժամանակ բժիշկը կարող է հեռացնել պոլիպները կամ վերցնել այլ հյուսվածքներ` ավելի ուշ հետազոտելու համար: Այս հետազոտությամբ բժիշկը չի կարող ստուգել հաստ աղու վերին հատվածը, վերել և լայնական հաստ աղին: Այս սքրինինգային հետազոտությունը հնարավորություն է տալիս հեռացնել պոլիպները, որը նույնպես կարող է կանխարգելել կոլոռեկտալ քաղցկեղը: Սակայն, եթե վերոնշյալ հետազոտության ընթացքում հայտնաբերվում են պոլիպներ կամ քաղցկեղ, ապա խորհուրդ է տրվում իրականացնել կոլոնոսկոպիա՝ ամբողջ հաստ աղին դիտելու նպատակով:
Կղանքի հետազոտություն` թաքնված արյան նկատմամբ, կղանքի իմունաքիմիական թեստ (ԿԻԹ). կիրառվում են կղանքի կամ արտաթորանքի մեջ արյան հայտնաբերման նպատակով, որը կարող է պոլիպի կամ քաղցկեղի նշան լինել: Դրական թեստը նշանակում է, որ կղանքի մեջ արյուն է հայտնաբերվել, որի առկայությունը հաստ աղու պոլիպից և քաղցկեղից զատ հնարավոր է այլ պատճառներով պայմանավորված լինել (ստամոքսից կամ ստամոքսաղիքային ուղու վերին հատվածներից արյունահոսություն, նույնիսկ` կիսահում մսի կամ այլ սննդի ընդունում): Տարբերում են թեստի երկու տեսակ՝ գվայակային (կղանքի հետազոտություն` թաքնված արյան նկատմամբ) և իմունաքիմիական (ԿԻԹ): Պոլիպները և քաղցկեղը շարունակաբար չեն արյունահոսում, այդ պատճառով կղանքի հետազոտությունը թաքնված արյան նկատմամբ պետք է իրականացնել կղանքի բազմաթիվ նմուշներում` կրկնելով յուրաքանչյուր տարի:
Կրկնակի բարիումի կոնտրաստով հոգնա: Եթե պացիենտին կոլոնոսկոպիան հակացուցված է, իրականացվում է հաստ աղու և ուղիղ աղու ռենտգեն հետազոտություն` բարիումով հոգնա կատարելուց հետո, որպեսզի հաստ և ուղիղ աղիները ռենտգեն ճառագայթների համար առավել տեսանելի լինեն: Սովորաբար բժիշկների մեծ մասը խորհուրդ է տալիս այլ սքրինինգային հետազոտություններ իրականացնել (կոլոնոսկոպիա, սիգմոիդոսկոպիա, ՀՏ կոլոնոգրաֆիա), քանի քիչ հավանական է, որ բարիումով հոգնան կհայտնաբերի նախաքաղցկեղային պոլիպներ:
Կղանքի մեջ քաղցկեղային բջիջների ԴՆԹ հայտնաբերման թեստեր: Այս թեստի օգնությամբ կղանքի նմուշում ԴՆԹ վերլուծությամբ հայտնաբերվում է քաղցկեղը: Պոլիպի և քաղցկեղի ժամանակ տեղի ունեցող ԴՆԹ փոփոխություններ հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է իրականացնել կոլոնոսկոպիա:
Կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգի իրականացման ուղեցույցները
Տարբեր կազմակերպություններ ունեն կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգի իրականացման տարբեր ուղեցույցներ: Ստորև նկարագրված են ուղեցույցների երկու սահմանում: Խոսեք Ձեր բժշկի հետ` պարզելու Ձեզ համար լավագույն հետազոտություն(ներ)ը և հետազոտությունների միջև ժամանակահատվածը՝ հիմնվելով Ձեր առողջական պատմության և կոլոռեկտալ քաղցկեղի անհատական ռիսկի վրա:
Ամերիկյան գաստրոէնտերոլոգիական ասոցիացիան, Գաստրոէնտերոլոգիայի ամերիկյան քոլեջը, Ստամոքսաղիքային էնդոսկոպիայի ամերիկյան միությունը, Քաղցկեղի ամերիկյան միությունը և Ռադիոլոգիայի ամերիկյան քոլեջը մշակել են կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգի համաձայնեցված ուղեցույցներ, որոնց նպատակը քաղցկեղի կանխարգելումն է: 50 տարեկանն անց միջին ռիսկ ունեցող տղամարդիկ և կանայք պետք է հետևեն հետազոտությունների հետևյալ ժամանակացույցերից որևէ մեկին, որոնք հայտնաբերում են ինչպես պոլիպները, այնպես էլ` քաղցկեղը.
- ճկուն սիգմոիդոսկոպիա. յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ,
- կոլոնոսկոպիա. յուրաքանչյուր 10 տարին մեկ անգամ,
- բարիումի կոնտրաստով հոգնա. յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ,
- ՀՏ կոլոնոգրաֆիա. յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ:
Ստորև ներկայացված թեստերը նախատեսված են հիմնականում ախտորոշելու քաղցկեղը.
- գվայակային կղանքի հետազոտություն` թաքնված արյան նկատմամբ. յուրաքանչյուր տարի,
- կղանքի իմունաքիմիական հետազոտություն` թաքնված արյան նկատմամբ. յուրաքանչյուր տարի
- կղանքի ԴՆԹ թեստ, այնքան հաճախ, որքան խորհուրդ կտա բժիշկը:
USPSTF (ԱՄՆ կանխարգելիչ ծառայությունների օպերատիվ խումբը) նույնպես ունի կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգի ուղեցույցներ, որոնք որևէ հատուկ սքրինինգային եղանակ խորհուրդ չեն տալիս: Փոխարենը, USPSTF-ն պարզապես 50-75 տ մարդկանց խորհուրդ է տալիս կանոնավոր սքրինինգի ենթարկվել:
Ըստ USPSTF-ի, 76-85 տարեկան անձինք պետք է բժշկի հետ խորհրդակցեն՝ պարզելու, թե սքրինինգը որքանով է ճիշտ իրենց համար: Այնուամենայնիվ, անամնեզում պոլիպներ կամ կոլոռեկտալ քաղցկեղ ունեցող մարդիկ ունեն հիվանդանալու բարձր ռիսկ, և սքրինինգը կարող է ծեր հասակում դեռևս ցուցված լինել:
Կարևոր է նշել, որ անկախ սքրինինգային հետազոտությունից և ժամանակացույցից, եթե հետազոտությունը շեղում է հայտնաբերում, պետք է իրականացվի կոլոնոսկոպիա:
15.11.2016 Կարդացեք նաև
Դենսիտոմետրիան ռենտգենյան հետազոտության տարատեսակ է, որը թույլ է տալիս գրեթե 99% ճշգրտությամբ որոշել ոսկրերի հանքային խտությունը` քանակապես, և ախտորոշել օստեոպերեզը...
04.08.2025
Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների կարևորության մասին: Վերադառնանք թեմային և փորձենք խոսել այս մասին՝ օգտագործելով...
05.09.2024
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
21.03.2024
ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...
14.03.2024
Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...
29.02.2024
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
23.02.2024
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
14.02.2024
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
05.02.2024
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
31.01.2024
Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...
26.01.2024
Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...
22.01.2024
ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։
Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...
18.01.2024
Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...
18.01.2024
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
10.01.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ